-
14.10.2020|
14:44
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջոզեֆ Բայդենը քննադատել է Դոնալդ Թրամփի վարչակազմին Լեռնային Ղարաբաղի հարցում պասիվ քաղաքականության համար։
-
14.10.2020|
14:44
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է, որ հոկտեմբերի 14-ին ադրբեջանական զինուժը թիրախավորել է ՀՀ տարածքում, Քարվաճառի հետ սահմանակից գոտում մարտական հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկա՝ ընդամենը ենթադրությունների հիման վրա, թե, իբր, այդ տեխնիկան պատրաստ է եղել հարվածել Ադրբեջանի խաղաղ բնակավայրերին։
-
14.10.2020|
14:41
Չնայած հրադադարի պայմանավորվածությանը՝ երեկ Արցախում սեպտեմբերի 27-ից սկսված մարտական գործողությունների ամենաթեժ օրերից մեկն է եղել՝ երեքշաբթի ուշ երեկոյան հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
-
14.10.2020|
14:40
Նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հանդիպել է եվրոպացի լրագրողների հետ, որ վերջին օրերին գտնվում էին Արցախում, պատասխանել նրանց հարցերին։
-
14.10.2020|
14:39
Միայն Լեռնային Ղարաբաղի հարցում Թուրքիայի դիրքորոշման փոփոխությունը կարող է դրդել Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները՝ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Reuters-ին հարցազրույցում:
-
14.10.2020|
13:09
«Европейская правда» պարբերականի փոխանցմամբ՝ առաջիկայում Ուկրաինան ու Թուրքիան ռազմական նոր համաձայնագիր կստորագրեն: Աղբյուրը հաղորդում է, որ համապատասխան փաստաթուղթը երկու երկրները կստորագրեն մոտ օրերս:
-
14.10.2020|
13:08
Ամերիկյան The Wall Street Journal պարբերականը գրում է, որ Թուրքիայի հետ անմիջական առնչություն ունեցող սիրիացի հարյուրավոր ահաբեկիչներ կռվում են ընդդեմ Լեռնային Ղարաբաղի:
-
14.10.2020|
13:07
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը վստահ է՝ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հարցում կարող է ոչ միայն իրավիճակի կարգավորմանը նպաստել, այլ էական նշանակություն ունենալ ռազմական գործողությունների ու կրակի դադարեցման առումով:
-
14.10.2020|
13:06
Արցախի հյուսիսային ուղղությամբ երեկ՝ հոկտեմբերի 13-ին, սեպտեմբերի 27-ից ի վեր սկսված պատերազմի ամենածանր մարտերից մեկն է ընթացել:
-
14.10.2020|
13:04
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը բացատրում է, թե ինչով են պայմանավորված թշնամու՝ հատկապես վերջին օրերին հետախուզադիվերսիոն ներթափանցումները: